РУС | ENG

Նորություններ /

Կաթն ու պանիրը կանխում են տկարամտությունը

Կաթն ու պանիրը կանխում են տկարամտությունը

2015-05-22

Կաթնամթերքի ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն է ունենում ուղեղի գործառույթների՝ հիշողության, ուշադրության, խոսելու, կողմնորոշման, պլանավորման վրա։ Այս եզրակացության են եկել Հարավային Ավստրալիայի և ԱՄՆ–ի Մենի համալսարանների գիտնականները։

Medical Xpress-ը հայտնում է, որ գիտափորձին մասնակցել է ավելի քան 900 մեծահասակ, որոնց մոտ ստուգվել են տեսողատարածական ունակությունները, հիշողությունը, մտածողությունն ու կազմակերպչական ունակությունները։ Պարզվել է, որ նրանք, ովքեր կաթնամթերք չեն օգտագործում կամ շատ հազվադեպ են օգտագործում նշված գործառույթների ցուցանիշների միջինից ցածր են եղել։ Իսկ դրական արդյունքներ ցույց տված փորձարկվողների մեկ երրորդը մշտապես կաթնամթերք է օգտագործում։

Պարզվել է նաև, որ կաթնամթերք օգտագործողների մեջ ամենատարածված մթերքը պանիրն ու կաթն են։
Գիտնականները պնդում են, որ սա առաջին փորձն է, որի արդյունքում պարզվել է ուղեղի գործառույթների ու կաթնամթերքի օգտագործման կապը։

Նախկինում արված փորձերով ապացուցվել էր, որ կաթնամթերքը նպաստում է քաշի նվազեցմանը, ճնշման կարգավորմանն ու շաքարախտի կանխմանը։