РУС | ENG

Առողջություն /

Պանիր

Պանիր



Պանիրը կաթից պատրաստվող սննդամթերք է: Պանրի արտադրությունը բաղկացած է կաթի պաստերացման, մակարդման, շիճուկի հեռացման, ստացված մակարդուկի կտրատման, կաղապարման, մամլման, աղադրման և պանրի հասունացման գործողություններից: Պանրի հասունացման ընթացքում կաթնաշաքարը մանրէների ազդեցությամբ վերածվում է կաթնաթթվի, և ածխաթթվական գազի անջատման շնորհիվ պանրի խիտ զանգվածում առաջանում են ծակոտիներ: Պատրաստի պանրի վրա չոր կեղև առաջանալուց հետո այն կամ պարաֆինապատում են, կամ ծածկում պոլիմերային թաղանթով: Աղաջրային պանիրները հասունանում են աղաջրում, չունեն կեղև և աղի են: «Կանաչ» պանիրը պատրաստում են յուղազրկած կաթից. նրան գույն և բնորոշ հոտ տալու համար կաթնազանգվածին ավելացնում են հացհամեմի կանաչ տերևների փոշի:
Պանրի սննդային արժեքը պայմանավորված է սպիտակուցների, կաթնայուղի, ամինաթթուների, A, B և PP վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերի պարունակությամբ: Պանրի սննդանյութերը գրեթե լիովին յուրացվում են օրգանիզմում: Ըստ ապրանքային հատկանիշի՝ պանիրները լինում են պինդ, փափուկ, աղաջրային և հալած: Պինդ են «Շվեյցարական», «Հոլանդական», փափուկ՝ «Ռոկֆոր», «Հայկական», «Երևանյան», աղաջրային՝ «Բրինզա», «Չանախ», «Սուրգուն» պանիրները: Հալած պանիրները ստանում են պինդ պանիրներն աղալու և հալելու միջոցով: Պանիրները պատրաստում են հավելանյութերով (պղպեղ, սունկ, ապխտած միս և այլն) և առանց դրանց: Պանիրը նաև նպաստում է երկարակեցությանը, Ֆրանսիացիները երկար են ապրում նաև այն պատճառով, որ շատ պանիր են ուտում: Հենց պանրի շնորհիվ է, որ օրգանիզմը ստանում է անհրաժեշտ ճարպաթթուն:Տուրկուի համալսարանի ֆինն գիտնականներն ապացուցել են, որ պանրի մշտական օգտագործումը դանդաղեցնում է իմունային համակարգի տարիքային հյուծումը:
Տարիների ընթացքում վարակների նկատմամբ օրգանիզմի իմունային արձագանքը եւ հիվանդություններից փոփոխված բջիջները նվազում են: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս տարեց մարդկանց սննդակարգում ներառել պանիր, որպեսզի նվազեցնի ծերացման ազդեցությունը իմունետիտի վրա:
Գիտնականների կարծիքով՝ կաթնաշոռում եւ պանրի պինդ տեսակների մեջ պարունակվում են իմունիտետի համար օգտակար բակտերիաներ: Նրանց խոսքով՝ տարեց մարդկանց համար պանիրը ո'չ միայն կալցիումի հարուստ աղբյուր է, այլ նաեւ ամրացնում է իմուն համակարգը: Պրոբիոտիկներ պարունակող պանիրը պաշտպանում է իմուն համակարգը, օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ ու վերականգնել բջիջները: