РУС | ENG

Առողջություն /

Կաթնաշոռ

Կաթնաշոռ



Կաթնաշոռը, որպես ամենաօգտակար կաթնամթերք
Կաթնաշոռը պատրաստում են` անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով: Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված: Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է: Այն հարուստ է ոսկրերի աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ:
Կաթնաշոռը պարունակում է՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռը եզակի մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր: Մարզիկները հատուկ ընտրում են դիետիկ կաթնաշոռ և խառնում թթվասերի հետ: Այս ուտելիքն օգնում է ամրապնդել ոսկորները, մկանները, կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև ամրապնդում է նյարդային համակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել կաթնաշոռ և թթվասեր ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:
Կաթնաշոռը և նրանից պատրաստված մթերքները շատ սննդարար են, որովհետև շատ սպիտակուցներ և ճարպեր են պարունակաում: Կաթնաշոռի սպիտակուցները մասամբ կապված են ֆոսֆորի և կրածնի աղերի հետ: Դա նպաստում է դրանց մարսողությանը ստամոքսում և աղիներում: Դրա համար էլ կաթնաշոռը օրգանիզմում լավ է յուրացվում:
Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում: Վերը նշված լիպոտրոպային նյութերը իջեցնում են հակասկլերոտիկ էֆեկտ: Դրանց հանքային նյութերը մասնակցում են ոսկրի կազմավորմանը: Ներվային համակարգի սնուցմանը և արյան հեմոգլոբինի գոյացմանը:
Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը: Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբեռկուլյո-զով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին: Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, որովհետև կրածինը նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը: Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկ միոկարդի ժամանակ, երբ մսի և ձկան սպիտակուցները հակացուցված են, դրանց փոխարինում են կաթնաշոռի սպիտակուցները: