РУС | ENG

Առողջություն /

Կաթ

Կաթ



Կաթն արտակարգ արժեքավոր սննդամթերք է: Այն սպիտակ կամ դեղնավուն երանգով, աննշան քաղցրությամբ հեղուկ է: Նրա մեջ կան մարդուն անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային նյութերը և գրեթե բոլոր վիտամինները: Կաթից պատրաստում են կարագ, պանիր, մածուն և կաթնաթթվային այլ մթերքներ, պաղպաղակ:

Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները: Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին:

Բժշկությունը գտնում է, որ կաթը ոչ միայն օգտակար է, այլեւ` բուժիչ հատկություններ ունի: Գրեթե բոլոր հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել: Օրինակ` Արեւմտյան Եվրոպայում մրսածության համար որպես պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում ամեն օր յոգուրտ, մածուն ուտել, իհարկե` առանց շաքարի: Կամ շնչուղիների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ոտնաթաթերին ու ձեռքի ափերի մեջ կովի կաթից պատրաստված-հալեցրած յուղ քսել: Բուժման տեւողությունը 2 ամիս է:

Առհասարակ կաթը պետք է օգտագործել ջերմային վերամշակումից` ստերիլիզացիայից հետո: 100 աստիճան ջերմության դեպքում վերանում են կաթի մեջ գտնվող բոլոր միկրոօրգանիզմներն ու դեռ ավելին` մեծանում է կաթի պահպանման ժամկետը: Մեզ մոտ լայն տարածում գտած կաթնամթերքներն են թթվասերն ու կաթնաշոռը: Կաթնաշոռը որպես սննդամթերք հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում: Իսկ ռուսները կաթնաշոռին տալիս էին պանիր անունը, թերեւս այստեղից էլ` պանրիկ անվանումը, թեկուզ այն պատրաստվում է կաթնաշոռից: