РУС | ENG

Առողջություն /

Թթվասեր

Թթվասեր



Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով:
Թթվասերը արերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում վատ ախորժակի դեպքում` մարսողության բարելավման համար: Իսկ սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին բավարարող հերմետիկ երկշերտ փաթեթավորումը թույլ է տալիս պահպանել արտադրանքի թարմությունն ու համային հատկությունները: Թթվասերը Հարուստ է A, B, E վիտամիններով:
Թթվասերը օգտակար է անգինայի ժամանակ: Ընդ որում` այն պետք է ուտել շատ դանդաղ` 20 րոպեում` 50 գրամ: Իսկ ահա լարինգիտի ժամանակ շատ լավ օգնում է 1 ճաշի գդալ հալեցրած կարագը մեղրի ու կիտրոնի հյութի հետ:
Հնում մեր մեծերը թթվասեր պատրաստելու համար կաթը թողնում էին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան քաշում կաթի սերը: Մի քանի օր թողնելուց հետո կաթի սերն ավելի խիտ էր լինում ու ավելի խիտ թթվասեր էր ստացվում: Թթվասեր պատրաստում են տարբեր յուղայնությամբ: Պետք է հիշել, որ թթվասերը համարվում է բարձր կալորիականությամբ սննդամթերք եւ ավելի դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից, քան կաթնաշոռը: