РУС | ENG

Առողջություն /

Ծանոթացեք առողջությանը վերաբերող հոդվածների

Թթվասեր

Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով: Թթվասերը արերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում մարսողության բարելավման համար:

Կաթի Սերուցք

Սերուցքը բարձր յուղայնության կաթնամթերք է, որը ստանում են կաթի զտմամբ: Սերուցքով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ՝ քաղցր կերակրատեսակներ և ըմպելիքներ: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ:Սերուցքը խնոցիով հարելով կարելի է ստանալ կարագ և թան:

Կաթ

Կաթն արտակարգ արժեքավոր սննդամթերք է: Այն սպիտակ կամ դեղնավուն երանգով, աննշան քաղցրությամբ հեղուկ է: Նրա մեջ կան մարդուն անհրաժեշտ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային նյութերը և գրեթե բոլոր վիտամինները: Կաթից պատրաստում են կարագ, պանիր, մածուն և կաթնաթթվային այլ մթերքներ, պաղպաղակ:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը պատրաստում են` անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով: Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված: Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է:

Մածուն

Մածունը կաթնմաթերք է, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։

Պանիր

Պանիրը կաթից պատրաստվող սննդամթերք է: Պանրի արտադրությունը բաղկացած է կաթի պաստերացման, մակարդման, շիճուկի հեռացման, ստացված մակարդուկի կտրատման, կաղապարման, մամլման, աղադրման և պանրի հասունացման գործողություններից: Պանրի հասունացման ընթացքում կաթնաշաքարը մանրէների ազդեցությամբ վերածվում է կաթնաթթվի, և ածխաթթվական գազի անջատման շնորհիվ պանրի խիտ զանգվածում առաջանում են ծակոտիներ: