РУС | ENG

Մենք /

Կարող եք մանրամասն ծանոթանալ մեր մասին

Հիմնադրում

«Էլոլա» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում: Ընկերությունը շուրջ 16 տարի հավատարիմ է իր ընտրած քաղաքականությանը և արտադրում է բացառապես անարատ թարմ կաթից բարձրակարգ կաթնամթերք:

Լավագույն կաթնամթերք

Ներկա ժամանակներում բավականին շատ են կազմակերպությունները, որոնք զբաղվում են կաթնամթերքի արտադրությամբ, սակայն այս բազմազանությունից անհրաժեշտ է առանձնացնել «Էլոլա» ընկերությանը, որին իր բոլոր հատկանիշներով կարելի է համարել լավագույն:

Գործունեություն

Ընկերությունը իր հիմնական գործունեությունը սկսել է ծավալել` իրավաբանական և ֆիզիկական անձանցից թարմ անմշակ կաթ ընդունելով, այնուհետև անցկացնելով բազմաթիվ տեխնոլոգիական մշակումներ ստացել է բավականին հաջողված, սննդարար և առողջարար կաթնամթերք,իսկ այժմ ընկերությունը նաև ունի իր սեփական կովերը:

Տեխնոլոգիա ԵՎ մասնագետներ

Ընկերությունը ունի բավականին բարձր տեխնոլոգիական հագեցվածություն և բավականին հմուտ մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իրեն վերապահված արտադրական գործընթացը, որի արդյունքում պատրաստի արտադրանքը ունենում է բարձր որակ և տնական համ: Չնայած այս ամենին, ընկերությունը անընդմեջ կատարում է ներդրումներ արտադրության զարգացման և առաջխաղացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ավելացման նպատակով:

Պահանջարկ

«Էլոլա» ընկերության ապրանքները իրենց բաղադրությամբ լինելով պատրաստված բնական հումքից ձեռք են բերել լայն կիրառում ոչ միայն Սյունիքի մարզում և Երևանում,այլև մեծ պահանջարկ ունի Դուբայում և Մոսկվայում: